ԱՐԹՆԱՑՐՈ՛Ւ ԱՄԱՌԱՅԻՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՂԹԻՐ
3 պարզ կանոն, որոնք կօգնեն շահել մրցանակ
Գնիր Lay’s տուփ
Արթնացրու ամառային զգացումները և լուսանկարվիր Lay’s-ի հետ
Ներբեռնիր լուսանկարը մեր կայք էջում, հավաքիր like-եր և շահիր մրցանակներ
ՄԱՍՆԱԿՑԻՐ ՄՐՑՈՒՅԹԻՆ
«ԱՐԹՆԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌԱՅԻՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՅՍԻ ՀԵՏ»
Մրցույթի /ակցիայի/ պաշտոնական կանոններ
Սույն պաշտոնական կանոնները (այսուհետ՝ «Կանոններ») սահմանում են «ԱՐԹՆԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌԱՅԻՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՅՍԻ ՀԵՏ» մրցույթի (այսուհետև` «Ակցիա») շահումները/հաղթանակները, մասնակցելու պայմանները և կանոնները:
1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Ակցիայի անվանումն է «ԱՐԹՆԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌԱՅԻՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՅՍԻ ՀԵՏ»;
1.2 Ակցիայի կազմակերպիչն է՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն այսուհետ՝ «Ընկերություն», որը գտնվում է հետևյալ իրավաբանական հասցեում` ՀՀ, 0014, ք. Երևան, Ա. Ահարոնյան 3/1, քաղաքային հեռախոսահամար՝ 010-206-606, 011-220-011:
1.3 Ակցիայի անցկացման վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն։
2 ԱԿՑԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
2.1 Ակցիայի մրցանակներն են (այսուհետև` «Մրցանակ»).
2.1.1. Այֆոն X - 6 (վեց) միավոր,
2.1.2 Power bank – 54 (հիսունչորս) միավոր,
2.2 Մրցանակների տեսականին, գույնը և չափսերը որոշվում են միայն Ընկերության կողմից և Մրցանակների պատկերները Ակցիայի նյութերում ունեն միայն ցուցադրական նպատակ:
2.3 Մրցանակները վերջնական են և ենթակա չեն փոխարինման (այդ թվում մրցանակների դրամական համարժեքով):
3 ՊԱՅՄԱՆՆԵՐ
3.1 Մրցույթն անցկացվում է 2018թ. հուլիսի 16-ից մինչև 2018թ.-ի օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում:
3.2 Մրցույթին կարող է մասնակցել գործունակ և չափահաս յուրաքանչյուր անձ, իսկ 13 տարին լրացած անչափահասները մրցույթին կարող են մասնակցել և ստանալ իրենց մրցանակները օրինական ներկայացուցիչների թույլտվությամբ և համաձայնությամբ:
3.3 Մրցույթին չեն կարող մասնակցել.
3.3.1 Ընկերության աշխատակիցները,
3.3.2 Սույն Մրցույթը գովազդող/աջակցող կազմակերպությունների աշխատակիցները,
3.3.3 Վերը նշված անձանց ընտանիքների անդամներ։ Սույն կետի համաձայն ընտանիքի անդամներ են հանդիսանում` մայրը, հայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները:
3.3.4 Ինչպես նաև Հայաստանից դուրս ապրող ցանկացած անձ:3.3
4 ԿԱՆՈՆՆԵՐ
4.1 Մրցույթին մասնակցելու համար Մասնակիցը պետք է գրանցվի www.lays.am վեբ կայքում, վերբեռնի Կազմակերպչի կողմից առաջադրված լուսանկարը և յուրաքանչյուր շաբաթավա կտրվածքով՝ խաղի կանոններին համապատասխան ամենաբարձր միավոր հավաքած 10 Մասնակիցներ կհամարվեն հաղթող,
4.2 Մասնակիցները մրցույթին կարող են մասնակցել յուրաքանչյուր երկուշաբթիից կիրակի՝ Կազմակերպչի կողմից տրված նկար-առաջադրանքը կատարելով, իսկ կիրակի ժամը 23:59:59-ին բոլոր Մասնակիցների նկարների քվե-միավորները զրոյանալու են, հաջորդող օրը՝ այն է երկուշաբթի Lay’s Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում մինչև օրվա ավարտը (17:00-18:00) հրապարակվելու է ամենաբարձր միավոր հավաքած 10 Մասնակիցների անունները (նկարում պետք է արտացոլված լինի Մասնակիցը, Լեյսի տուփը, ինչպես նաև Լեյս տուփի արտահայտված էմոցիան):
4.3 Համաձայնվել մրցույթի կանոններին՝ «Արթնացրո´ւ ամառային զգացումները Lay’s-ի հետ» կայքէջում լուսանկար վերբեռնելով, մասնակիցը ավտոմատ կերպով համաձայնվում է մրցույթի կանոններին և պայմաններին:
4.4 Լուսանկարի ավտորիզացիա. Լուսանկարը վերբեռնելուց հետո, այն պետք է անցնի ավտորիզացիա (ավտորիզացիայի ընթացքում կայքէջի ադմինիստրատորը լուսանկարը վերբեռնելուց մինչև 12 ժամվա ընթացքում ստուգում է լուսանկարի գրաքննությունը): Այն դեպքում, եթե լուսանկարը խախտում է գրաքննության չափանիշները կամ ընդգրկում է մրցակից ընկերությունների արտադրանք, ապրանքանիշ կամ գույն, ապա ադմինիստրատորի կողմից այն վերացվում է կայքէջից: Մասնակիցը, համաձայնվելով մրցույթի կանոններին, համաձայնվում է տրված անձնական տվյալների մշակման հետ:
4.5 Քվերակությանը կարող են մասնակցել ֆեյսբուքյան օգտատերերի հաշիվները, ինչպես նաև վեբ կայքում գրանցած Մասնակիցները:
4.6 Յուրաքանչյուր քվեարկող շաբաթական կտրվածքով կարող է քվեարկել իր ցանկացած միայն մեկ Մասնակցի օգտին:
4.7 Մեկ Մասնակիցը կարող է ուղարկել առավելագույնը մեկ լուսանկար:
4.8 Նկարը պետք է լինի ոչ ավելի քան 2 MB.
4.9 Լուսանկարները պետք է պատկանեն այն ուղարկողին, ով պարտադիր պետք է նշի իր անուն-ազգանունը:
4.10 Անկախ այն բանից, թե Մասնակիցը, երբ (շաբաթվա որ օրը) կուղարկի պահանջվող նկարը, քվեարկությունը ավարտվելու է յուրաքանչյուր շաբաթվա կիրակի օրը՝ 23:59:59-ին:
4.11 Յուրաքանչյուր շաբաթ Ընկերության կողմից տրամադրվող Մրցանակների առավելագույն քանակներն են՝
4.11.1 Լիցքավորիչ (Power Bank Xiaomi) – 9 միավոր,
4.11.2 Այֆոն X – 1 միավոր:
4.12 Մրցանակները ստանալու համար մասնակիցները պարտադիր պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, այն է` անձնագիր և/կամ նույնականացման քարտ, անչափահասների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կարող է հանդիսանալ նաև ծննդյան վկայականը։
4.12.1 Նվերները կտրվեն միայն հաղթող մասնակիցներին: Երրորդ անձին նվերներ փոխանցել հնարավոր է անձնագրի և լիազորագրի հիման վրա:
4.13 Մրցանակները կարող են ստանալ ՀՀ, 0014, ք. Երևան, Ա. Ահարոնյան 2/10 հասցեում գտնվող Ընկերության գրասենյակից՝ 2017թ. հուլիսի 23-ից մինչև 2018թ.-ի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում`Կազմակերպչի կողմից նախապես հայտարարված օրը կամ օրվանից հետո ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
4.14 Մրցույթի հաղթողները Մրցանակը ստանալու համար պարտավորվում են Ընկերությանը տրամադրել հետևյալ փաստաթղթերը. 16 տարեկանից բարձր անձանց անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը (անձնագրի առաջին էջը լուսանկարով և անձնագրային տվյալներով և գրանցման հասցեն պարունակող էջը, նույնականացման քարտի ամբողջական տվյալները): 13-16 տարեկան հաղթողների անձնագրի բացակայության դեպքում` ծննդյան վկայականի պատճենը և ծնողներից մեկի կամ հաղթողի այլ օրինական ներկայացուցիչների անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը:
4.15 16 տարին չլրացած անձանց մրցանակները տրամադրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին:
4.16 Յուրաքանչյուր մասնակից շաբաթական կտրվածքով կարող է ստանալ միայն մեկ մրցանակ՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Ինչպես նաև, գլխավոր Մրցանակ ստացած Մասնակիցները չեն կարող հաջորդ շաբաթներին կրկին ստանալ գլխավոր Մրցանակ:
4.17 Կայքում, բացի Մասնակցի լուսանկարի «LIKE» (հավանում) հավաքելուց այլ հավելյալ միավորներ չկան:
4.18 Գլխավոր մրցանակ ստացած Մասնակցի ընտանիքի մյուս անդամները չեն կարող շահել Գլխավոր մրցանակ:
4.19 Բոլոր «LIKE» (հավանումներ) ստուգվում են Կազմակերպչի կողմից՝ վայրկյանի դրությամբ, և Կազմակերպիչը իրավունք ունի Գլխավոր և այլ մրցանակներից զրկի Մասնակիցներին՝ անհամապատասխանություններ նկատելու դեպքում:
5 ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
5.1.1 Մրցույթի ընթացքում Կազմակերպիչն իրավունք ունի հրապարակելու լրացուցիչ տվյալներ և/կամ միակողմանի կարգով փոխել սույն Պայմանները և Կանոնները` փոփոխությունները հրապարակելով Կայքում: Մրցույթի պայմանները կարող են փոփոխվել կամ լրացվել, ինչպես նաև մրցույթը կարող է վերացվել միայն սահմանված ժամկետի առաջին կեսի ընթացքում:
5.1.2 Պայմաններին և Կանոններին համաձայնելը.
5.1.3 Մրցույթին մասնակցելով Մասնակիցը համարվում է Ակցիայի Պայմաններին և Կանոններին ծանոթացած և լիովին համաձայնած։
5.1.4 Պայմանների և Կանոնների հասանելիությունը. Մրցույթի անցկացման Պայմաններն ու Կանոնները հասանելի են www.lays.am կայքում:
6 ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1.1 Որակազրկման հիմքերը՝
6.1.2 մասնակցի կողմից կեղծ ինքնություն, հորինված տվյալների կամ գողացված ինքնության և/կամ ինքնության սխալ ներկայացման ցանկացած այլ դեպք,
6.1.3 մասնակցի կողմից Մրցույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու ցանկացած փորձ,
6.1.4 մասնակցի կողմից անարդար միջոցների դիմելը` ներառելով, բայց չսահմանափակվելով գրվածքի, ծրագրային ապահովման և ցանկացած այլ միջոցների՝ դիմելով մասնակցությունը ավտոմատացնելու կամ գործող օրենքը փոփոխելու միջոցով հաղթելու հավանականությունը խարդախությամբ կամ այլ կերպ մեծացնելը:
6.1.5 Մասնակցի կողմից հեղինակային իրավունքների կեղծման ցանկացած փորձ: Ներբեռնվող ցանկացած նկար պետք է լինի մասնակցի սեփականությունը, ինչպես նաև՝
• չքարոզի սեռական և այլ տիպի բռնություններ,
• չպարունակի ցանկացած այլ տեսակի բրենդ,
• այլ Մասնակիցներին չվարկաբեկող լուսանկար լինի,
• քաղաքական ենթատեքստ չպարունակի,
• բացասական կամ վանող բովանդակություն չպարունակող նկար լինի,
• անպարկեշտ կամ վիրավորական պատկերներից զերծ լինի,
• պատկերի բովանդակությունը պետք է համապատասխանի մրցույթի կանոններին,
• չխախտի ՀՀ գործող օրենսդրության պահանջները:
6.1.6 Մրցույթի Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում չհրապարակել ցածր որակի լուսանկարները և այն լուսանկարները, որոնք ուղարկված կլինեն ակնհայտ կեղծ օգտատերերի կողմից կամ ներբեռնված կլինեն այս կամ այն ինտերնետային կայքից:
6.1.7 Վերոնշյալ կանոնների խախտման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի ձեռնարկել օրենքով նախատեսված ցանկացած անհրաժեշտ գործողություն։
6.1.8 Ցանկացած ժամանակ Կազմակերպիչը պահպանում է Մասնակիցների հավասարության ապահովման նպատակով իր հայեցողությամբ պատշաճ պատասխանատվության միջոցների դիմելու իրավունքը, ինչպես նաև մասնակցությունից զրկելու իրավունքը, եթե Մասնակիցները փորձել են օգտվել խարդախության որևէ մեթոդից: Կազմակերպչի կիրառած ցանկացած և բոլոր որոշումներն ու պատասխանատվության միջոցները վերջնական են։
7 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
7.1 Ոչ մի պարագայում Կազմակերպիչը չի կարող պատասխանատու լինել և նրա դեմ չի կարող որևէ փոխհատուցման պահանջ ներկայացվել.
• ինտերնետային կապի հետ կապված խնդիրների դեպքում և տվյալների փոխանցման երկարաձգման կամ խափանման դեպքում :
8 ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1 Անհատական տվյալների օգտագործումը. Ակցիայի մասնակիցները համաձայն են, որ իրենց անունները, ազգանունները և իրենց վերաբերյալ հաղորդած այլ տեղեկությունները Կազմակերպչի կողմից ցանկացած երկրում կարող են օգտագործվել գովազդի նպատակով Ակցիայի առաջին օրվանից սկսած մեկ տարին չգերազանցող ժամկետով` առանց մասնակիցներին որևէ փոխհատուցում վճարելու:
8.2 Համաձայնելով Ակցիայի Պայմաններին և Կանոններին՝ մասնակիցը լիովին և անվերապահորեն հրաժարվում է դրանց համապատասխան Ընկերությանը տրամադրած իր նյութերի և տեղեկատվության օգտագործման, դրա հետ կապված համբավի, հեղինակային իրավունքների վերաբերյալ պահանջներ ներկայացնելուց։
9 ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
9.1 Կիրառելի իրավունք և ընդդատություն. Մրցույթի Պայմանները և Կանոններն նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Դրանցից ծագող վեճերի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունը: